Գրանցում կատալոգներում

Կատալոգներում գրանցումը համարվում է ամենաանհրաժեշտ միջոցառումներից մեկը կայքի առաջընթացի համար: Գրանցման ընթացակարգի գլխավոր նպատակն է մեծացնել կայքի հեղինակությունը, եւ մասնավորապես նրա առանձին էջերի ճանաչողականության ընդլայնմանը եւ իհարկե հաճախումների մեծացմանը: Սակայն առավելագույն արդյունավետության կարելի է հասնել կատալոգներում կայքի գրանցումը զուգակցելով այլ աշխատանքների ամբողջականությամբ՝ ուղղված կայքի առաջխաղացմանը:

 

Կայքը կատալոգներում կարելի է գրանցել 2 եղանակով՝ ձեռքեվ եւ ավտոմատացված: Երկուսն էլ ունեն եւ առավելություններ, եւ թերություններ: Ձեռքով ավանդական գրանցումը համարվում է ավելի որակյալ, բայց շատ ժամանակատար է: Մեքենայացված գրանցումը կատարվում է շատ ավելի արագ:

Սակայն անկախ այն բանից, թե որ եղանակն է կիրառվել՝ ձեռքեվ թե մեքենայացված, կատարվում է կատալոգի բաժնի հստակ ընտրություն: Այդ բաժնի ընտրությունից է կախված Ձեր կայքի հղումը կատալոգում կավելացվի թե ոչ: Այսպիսով՝ կատալոգում կայքի մասին տեղեկություն տեղադրելուց հետո ռեսուրսի ադմինիստրատորը անց է կացնում կայքի ստուգում: Եվ եթե ներկայացվածը բավարարում է բոլոր պահանջներին՝ հղումն ավելացվում է: Հակառակ դեպքում հարցումը կարող է մերժվել: Պետք չէ հույս դնել կատալոգում հղումի ակնթարթային հայտնվելուն: Հարցման մշակման գործընթացը տարբեր կատալոգներում կարող է տեւել տարբեր ժամանակահատված, 1 օրից մինչեւ մի քանի շաբաթ: Հարցման վերանայման ժամանակահատվածը շատ դեպքերում կախված է կատալոգի տեսակից եւ ծանրաբեռնվածությունից:

Գրանցման գործընթացն ավարտելուց հետո Ձեր կայքի հղումները կդառնան տեսանելի փնտրող կայքերի համար:

Այդ պահից այդ հղումները սկսում են աշխատել եւ ներգրավել հաճախորդների:

Design by AndyStudio