Կայքերի նախագծում/սպասարկում
Ցանկացած բիզնես, լինի դա խոշոր ընկերություններ, խանութ թե հասարակական կազմակերպություն, պետք է ունենա իր վեբ կայքը։ Դա ոչ միայն բարձրացնում է ընկերության վարկանիշը, այլ նաև անհրաժեշտություն է թելադրված էլեկտրոնային հաղորդակցության արագ զարգացմամբ, էլեկտրոնային առևտրի և ինտերնետային օգտվողների շարունակական աճով: Ստեղծելով ժամանակակից վեբ կայք, Ձեր ընկերությունը կկարողանա հաստատել ներքին և արտաքին կապեր ողջ աշխարհում, ներգրավելով նոր հաճախորդների և գործընկերների: Մենք ոչ միայն պատրաստում ենք այցեքարտեր, լենդինգ էջեր, ինտերնետ խանութներ, պորտֆոլիոներ, այլ նաև կազմակերպում ենք այդ կայքերի ամբողջական սպասարկումը։

SEO առաջխաղացում որոնման համակարգերում
Ունենալ կայք, որը չի գտնում որոնողական համակարգը, դա համարժեք է կայք չունենալուն։ Իրականացնում ենք Ձեր կայքի SEO առաջխաղացում բանալի բառերով, որոնողական համակարգերում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար: SEO առաջխաղացման արժեքը կախված է բառերի և արտահայտությունների քանակից, մրցակցության աստիճանից։

Կոնտեքստային գովազդ
Չեք ցանկանում երկար ճանապարհ անցնել SEO առաջխաղացման միջոցով, և ցանկանում եք արագ ստանալ արդյունք, ուրեմն այս լուծումը ձեզ համար է։ Իրականացնում ենք կոնտեքստային գովազդի կարգավորում և սպասարկում /Yandex, Google AdSence/։

SMM ծառայություն
Այսօր սոցիալական կայքերը զբաղեցնում են մեր առօրյայի մեծ մասը, իսկ որտեղ հաճախորդները, այնտեղ էլ պետք է լինի բիզնեսը։ Մենք կստեղծենք Ձեր ընկերության սոց․ցանցերի էջերը և կիրականացնենք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի ՍՄՄ ծառայություններ /գրաֆիկական վիզուալների պատրաստում, կոնտենտի ստեղծում, գովազդի կառավարում, հետադարձ կապի ապահովում, ռիլերի, տեսանյութերի նկարահանում և այլն/

Անվճար կայք*
Այո, Դուք ճիշտ եք կարդում, մենք տրամադրում ենք ԱՆՎՃԱՐ այցեքարտ կայք բոլորին, ով մեկ տարի ժամկետով կայքի սպասարկման պայմանագիր կկնքի մեր ընկերության հետ։
*-հոստինգ, դոմեն տրամադրում է պատվիրատուն։