«AndyStudio» վեբ դիզայն ստուդիան հիմնադրվել է 1998 թվականին։ Տարիների մեծ փորձն ու պրոֆեսիոնալ մասնագետների մեծ թիմը թույլ են տալիս առաջարկել և իրականացնել վեբ-կայքերի պատրաստման համալիր լուծումներ: Մենք կօգնենք Ձեզ իրականացնել Ձեր մտահղացումը, ստեղծել որակյալ կայք,  ապահովելով առաջխաղացումը որոնման համակարգերում:

Կայքերի նախագծումից մինչև սպասարկում, SMM-ից մինչև SEO

Մեր ծառայությունների շրջանակը մեծ է, և մենք կարող ենք համագործակցել տարբեր նախագծերի շրջանակներում։ Մասնագիտացումը՝ կայքեր — նախատեսված ապրանքների և ծառայությունների վաճառքի և նոր հաճախորդների ներգրավման համար: Մեր կարծիքով, վեբկայքը դա ոչ միայն ընկերության այցեքարտն է, այլ նաև արդյունավետ վիրտուալ գրասենյակ:

Կայքերը նախագծվում են թե մաքուր ծրագրային կոդով, թե ավելի մատչելի CMS WordPress բաց կոդով ծրագրային ապահովման միջոցով, որը տարածված է ամբողջ աշխարհում և տասնյակ լեզուներով:

Շատ ընկերություններ են պատրաստում կայքեր: Մեր ընկերության առանձնահատկությունն այն է, որ մենք մշտապես կիրառում ենք տեխնոլոգիական և դիզայներական նոր լուծումներ։ Բոլոր կայքերը պատրաստվում են WEB 3.0, HTML 5 ստանդարտներին համաձայն: Մեր կայքերը ոչ միայն ֆունկցիոնալ և անվտանգ են, այլ նաև հարմար օգտագործողի համար և հարմարեցված մոբայլ սարքերով օգտագործելու:

Կայքի պատրաստումը կարևոր գործընթաց է, ստեղծելու Ձեր ընկերության «նոր դեմք»-ը համացանցում: Կայքերի նախագծմամբ զբաղվում է  մասնագետների մի մեծ թիմ՝ նախագծի կառավարիչ, բովանդակության կառավարիչ, վեբ/գրաֆիկ դիզայներ, մի խումբ ծրագրավորողներ և հաճախորդն ինքը:

Մեր ստեղծած կայքերը հաջողում են ի շնորհիվ նրա, որ մենք նախ հասկանում ենք հաճախորդի ցանկությունները, վերլուծում բիզնեսի ոլորտը, մրցակիցներին, շահառուների շրջանակը։ Հիմնվելով այդ տվյալների և մեր փորձի վրա, մենք կստեղծենք լավագույն վեբ կայքը հենց Ձեզ համար: Շտապեք զանգահարել +374 94050216 և ամրագրել պատվեր։